Միացյալ Թագավորության դրոշն առաջացել է Անգլիայի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի դրոշների խառնուրդից։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության ներկայիս դրոշը գործածվում է 1801 թվականից՝ նրանց միավորման օրից։ Դրոշի վրա պատկերված են Անգլիայի հովանավոր Սուրբ Գևորգի կարմիր խաչը, որի վրա տեղադրված է Իռլանդիայի հովանավոր սուրբ Պատրիկի խաչը և այդ երկու միաձուլված խաչերի վրա տեղադրված է Շոտլանդիայի հովանավոր սուրբ Անդրեասի խաչը։
Միացյալ թագավորության տարածքներից դրոշում չի ներկայացված միայն Ուելսը։
Միացյալ Թագավորության դրոշը հայտնի է նաև Union Jack անունով։
Դրոշի չափսերի հարաբերակցությունն է 3:5 կամ 1։2։
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: